«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

«Առանց հանրային և մասնագիտական քննարկումների չի կարելի նման որոշումներ կայացնել»

«Առանց հանրային և մասնագիտական քննարկումների չի կարելի նման որոշումներ կայացնել»
21.12.2018 | 13:12

Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են սկսել: Կառավարության որոշման համաձայն՝ հունվարի 1-ից մշակույթի նախարարության մի մասը միանալու է կրթության և գիտության, մյուս մասը՝ քաղաքաշինության նախարարությանը: Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Կառավարության շենք՝ վարչապետին հանձնելու իրենց նամակը, որում հիմնավորել են, թե ինչու պետք է մշակույթի նախարարությունը գործի որպես առանձինկառույց։

«Ցանկացած իրավական ակտ շրջանառելիս՝ պետք է հաշվի առնել հանրության կարծիքը: Դա վարչապետի խոսքն է: Պահանջելու ենք՝ դադարեցնել քննարկումները: Առանց հանրային և մասնագիտական քննարկումների չի կարելի նման որոշումներ կայացնել»,- ասաց մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը:


Նախարարության աշխատանքների թերացումների մասին լրագրողների հարցին ի պատասխան՝ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության աշխատակից Լուսինե Իգիթյանն ասաց, որ նախարարության աշխատակիցները տարիներ շարունակ տարբեր խնդիրներ են բարձրացրել, հայեցակարգեր մշակել, որոնցով կարել էր այս նախարարությունն ուժեղացնել: Պարզապես իշխանությունները քաղաքական կամք պետք է դրսևորեն:

Մշակույթի նախարարությունը ինչ-որ ժամանակ միավորված էր այլ ոլորտի հետ: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ մշակույթի նախարարությա նաշխատակազմի մամուլի, գրական դրամաշնորհային ծրագրերի համակարգող Տաթև Սուքիասյանն ասաց, որ այլ բան է, երբ մշակույթի նախարարությունը գործում էր՝ միավորված սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը, մեկ այլ բան է, երբ մշակույթի նախարարությունը մեկ կամ երկու վարչության շրջանակներում պետք է գործի այլ նախարարության կառուցվածքում,
այսինքն՝ երկրորդային: Տաթև Սուքիասյանը նկատեց, որ այս կերպ մշակութային հարցերը մղվելու են հետին պլան: «Մշակույթի նախարարությունը պետք է գործի որպես առանձին մշակութային քաղաքականություն իրականացնող գերատեսչություն, և այստեղ անձնական ոչ մի խնդիր պետք չէ դիտարկել»,- ասաց նա:
Նշենք, որ բողոքի ակցիա է իրականացնում նաև Սփյուքի նախարարությունը: Մանրամասներն՝ առաջիկայում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ